Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել. РИА Новости

02:19 • 26.08.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է РИА Новости-ն:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 260 000 դեպք է գրանցվել: