Իրադարձային
-ից
-ը
04:56 • 28.06.20Դուբայում ապրող բրիտանացի աշխատանքային միգրանտները վաճառում են ունեցվածքն ու Մեծ Բրիտանիա վերադառնում. AnadoluՊատճառն այն է, որ նրանցից շատերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կորցրել են աշխատանքը, քանի որ ստեղծված իրավիճակը ծանր հարված է հասցրել ԱՄԷ տնտեսությանը, և չնայած սահմանափակումների աստիճանական թուլացմանը, տնտեսության վերականգնումն, ըստ գնահատումների, քանի տանի տարի կտևի
04:22 • 28.06.20ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 2.5 միլիոնը. РИА НовостиԿորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն այս պահին 2 504 492 է, որից մահվան ելքով՝ 125 472-ը
03:58 • 28.06.20Բրիտանական The Rolling Stones ռոք խումբը Թրամփից պահանջել է քարոզարշավի ժամանակ չօգտագործել իր երաժշտական ստեղծագործություններըԹրամփին իրենց երաժշտական ստեղծագործությունները չօգտագործելու պահանջ են ներկայացրել նաև Aerosmith խմբի մենակատար Սթիվեն Թեյլերը, Էլթն Ջոնն ու երգչուհի Ադելը
03:22 • 28.06.20Ռուսաստանում Սահմանադրության փոփոխությունների առցանց քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 75%-ըՍահմանադրական փոփոխությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել է հունիսի 25-ից և կտևի մինչև հուլիսի 1-ը ներառյալ
02:32 • 28.06.20Սպիտակ տունն արժանահավատ չի համարում New York Times-ի այն հրապարակումը, թե ռուսները խրախուսել են թալիբներին Աֆղանստանում հարձակվել ամերիկացի զինվորականների վրա«Թե՛ ԿՀՎ ղեկավարը, թե՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը և թե՛ Գլխավոր շտաբի պետքը կվկայեն, որ ո՛չ նախագահին, ո՛չ էլ փոխնախագահին նման բովանդակությամբ տեղեկատվություն չի զեկուցվել»
01:59 • 28.06.20Սաուդիան Արաբիայի սահմանապահները նախազգուշական կրակ են բացել իրանական ռազմանավերի ուղղությամբԻրանական ռազմական նշանակության նավակները փորձել են մուտք գործել Սաուդյան Արաբիայի ջրային տարածք, սակայն արձակված նախազգուշական կրակից հետո ետ են վերադարձել
01:43 • 28.06.20Ֆրանսիայում ՏԻՄ ընտրությունների` կորոնավիրուսի պատճառով հետաձգված երկրորդ փուլը կանցկացվի հունիսի 28-ինԸստ Ifop ինստիտուտի իրականացրած սոցհարցումների՝ քվեարկության գնալու մտադրություն ունի քաղաքացիների միայն 38%-ը
01:24 • 28.06.20Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի դեպքում սահմանները կրկին կարող են փակվել. DWԳերմանիայի արտգործնախարարը շեշտել է, որ նման որոշում կայացնելու համար պետք է համաեվրոպական ձեւաչափում աշխատել՝ հարցը քվեարկության դնելու միջոցով
00:31 • 28.06.20Ռուսաստանում Սահմանադրության փոփոխությունների առցանց քվեարկության համակարգի վրա հարձակման փորձ է եղել«Չարագործները փորձել են դիտորդի հանգույցի միջոցով հասանելիություն ստանալ քվեաթերթիկներին»
23:55 • 27.06.20ԱՄՆ կոնգրեսում առաջարկել են 2021-ի բյուջեի ռազմական ոլորտին հատկացնել 732 մլրդ դոլարՊենտագոնի բյուջեն 2021 թվականի ֆինանսական տարում, որը մեկնարկելու է հոկտեմբերի 1-ին, կկազմի 732 մլրդ դոլար՝ 8.5 մլրդ դոլարով այն թվից, որը փետրվարին պահանջում էր Վաշինգտոնը:
23:48 • 27.06.20Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 10 միլիոնի շեմըԿորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մինչ օրս մահացել է 498 990 մարդ, ապաքինվել է 5 141 852-ը:
22:52 • 27.06.20«Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է․ shamshyan.comՈստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:
22:45 • 27.06.20ՌԴ-ի Վոլոգոդսկի շրջանում ականատեսները նկարահանել են հսկայական պտտահողմը (տեսանյութ)Ականատեսները տեսանկարահանել են Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի մարզի Վոլոգոդսկի շրջանում մոլեգնող խոշոր պտտահողմը:
22:41 • 27.06.202 առանձնատուն, 3 հողամաս, 30 մլն դրամ ու 48 հզր դոլար․ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է հայտարարագիրըՀայտարարագրեր է ներկայացրել նաև Արգիշտի Քյարամյանի կինը՝ Ռուզաննա Քյարամյանը։
22:18 • 27.06.20Հունիսի 27-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք․ մարզպետ«Եվս 17 հոգի առողջացել է»,- ասված է գրառման մեջ։
