«Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է․ shamshyan.com
Այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 20:50-ի սահմաններում, Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմաց բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, դարձի են բերել մոտոցիկլը, դադարեցրել նրա բենզինի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում:
Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:












