Ռուսաստանում Սահմանադրության փոփոխությունների առցանց քվեարկության համակարգի վրա հարձակման փորձ է եղել
Ռուսաստանում Սահմանադրության փոփոխությունների առցանց քվեարկության համակարգի վրա հարձակման փորձ է եղել, որը կանխվել է, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մոսկվայի կառավարության տարածքային կառավարման արդիականացման և սմարթ-ծրագրերի զարգացման վարչության պետ Արտյոմ Կոստիրկոն:
«Չարագործները փորձել են դիտորդի հանգույցի միջոցով հասանելիություն ստանալ քվեաթերթիկներին: Այս պահի դրությամբ ամեն բան վերականգնված է, համակարգը աշխատում է, հարձակման փորձը բարեհաջող կանխվել է»,-նշել է Կոստիրկոն:
Վերջինը տեղեկացրել է նաև, որ տեղեկատվական անվտանգության ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվելու:https://ria.ru/20200627/1573571910.html










