Բրիտանական The Rolling Stones ռոք խումբը Թրամփից պահանջել է քարոզարշավի ժամանակ չօգտագործել իր երաժշտական ստեղծագործությունները
Բրիտանական The Rolling Stones ռոք խումբը պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից չօգտագործել իր երաժշտական ստեղծագործությունները նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է բրիտանական Evening Express-ը:
Հեղինակային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող BMI կազմակերպության տարածած հայտարարության համաձայն՝ Թրամփի կողմից ռոք խմբի հեղինակային գործերի չարտոնված կիրառումը լիցենզիոն համաձայնության խախտում կարող է համարվել, իսկ այդ դեպքում ԱՄՆ նախագահը կարող է դատարանի առաջ կանգնել: Դեռ 2016թ-ի քարոզարշավի ժամանակ Թրամփը բազմիցս օգտագործել էր ռոք խմբի այնպիս հանրահայտ գործեր, ինչպիսիք են You Can't Always Get What You Want, Sympathy for the Devil, Brown Sugar, Start Me Up երաժշտական ստեղծագործությունները:
Թրամփին իրենց երաժշտական ստեղծագործությունները չօգտագործելու պահանջ են ներկայացրել նաև Aerosmith խմբի մենակատար Սթիվեն Թեյլերը, Էլթն Ջոնն ու երգչուհի Ադելը:










