Սաուդիան Արաբիայի սահմանապահները նախազգուշական կրակ են բացել իրանական ռազմանավերի ուղղությամբ

01:59 • 28.06.20

Իրանական ռազմական նշանակության նավակները փորձել են մուտք գործել Սաուդյան Արաբիայի ջրային տարածք, սակայն արձակված նախազգուշական կրակից հետո ետ են վերադարձել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ սաուդական SPA լրատվական գործակալությանը հայտնել է թագավորության սահմանապահ ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:

Վերջինն ընդգծել է, որ Սաուդիան Արաբիան իր ջրային տարածքը խախտելու որևէ դեպք թույլ չի տա:

2016թ-ի սկզբին Սաուդիան Արաբիան խզել էր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ այն բանից հետո, երբ սաուդական դիվանագիտական առաքելության վրա Թեհրանում հարձակում էին գործել ցուցարարները, որոնք իրենց բողոքն էին արտահայտում Սաուդիան Արաբիայում շիա մի քարոզիչի մահապատժի ենթարկելու կապակցությամբ: