ՌԴ-ի Վոլոգոդսկի շրջանում ականատեսները նկարահանել են հսկայական պտտահողմը (տեսանյութ)

22:45 • 27.06.20

Ականատեսները տեսանկարահանել են Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի մարզի Վոլոգոդսկի շրջանում մոլեգնող խոշոր պտտահողմը:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, բնության երևույթը պատկերող ուշագրավ տեսանյութը հրապարակվել է ВКонтакте սոցցանցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է հսկայական պտտահողմը վեր բարձրանում երկրից, իսկ երկնքում կայծակներ են երևում:

Ուժեղ քամու պատճառով, ինչպես երևում է, ծառերը ևս ուժգին տատանվում են: 

Հաղորդվում է, որ տորնադոն հասել է Վոլոգդայի մարզի Տարնոգսկի շրջանի բնակիչներին: Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել, սակայն տորնադոյի հետևանքով մի քանի տասնյակ ծառերն են արմատախիլ եղել: