Դուբայում ապրող բրիտանացի աշխատանքային միգրանտները վաճառում են ունեցվածքն ու Մեծ Բրիտանիա վերադառնում. Anadolu

04:56 • 28.06.20

Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող բրիտանացի աշխատանքային միգրանտները սկսել են վաճառել իրենց ունեցվածքն ու Մեծ Բրիտանիայի վերադառնալ, հայտնում է Anadolu գործակալությունը:

Պատճառն այն է, որ նրանցից շատերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կորցրել են աշխատանքը, քանի որ ստեղծված իրավիճակը ծանր հարված է հասցրել ԱՄԷ տնտեսությանը, և չնայած սահմանափակումների աստիճանական թուլացմանը, տնտեսության վերականգնումն, ըստ գնահատումների, մի քանի տանի կտևի:

Նրանց մեծ մասը վաճառում է նաև ավտոմեքենաներն ու անգամ՝ սպորտային ակումբների բաժանորդագրությունը, իսկ մինչև կկարողանան Դուբայից Մեծ Բրիտանիա վերադառնալ, փորձում են տեղում ինչ-որ կերպ իրենց ապրուստը վաստակել:

Օքսֆորդի համալսարանի հետազոտության համաձայն՝ Միացյալ Էմիրություններում 900 հազար մարդ զրկվել է աշխատանքից, ընդ որում՝ բրիտանացի միգրանտներն ամենաշատը տուժածների շարքին են դասվում: