Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
21:56 • 07.02.21Փորձագետները «կարևոր հետքեր» են հայտնաբերել Ուհանում կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության ժամանակՓորձագիտական առաքելության անդամ, ամերիկացի կենսաբան Փիթեր Դաշակը հայտնել է, որ գիտնականները մի շարք բացահայտումներ են արել ծովամթերքների տեղական շուկան հետազոտելիս:
20:03 • 07.02.21Cadillac-ի նորագույն սեդանների առաջին խմբաքանակը սպառվել է րոպեների ընթացքումԱմերիկյան Cadillac ընկերության՝ օրեր առաջ ներկայացրած նորագույն սպորտային սեդանների առաջին խմբաքանակն ամբողջովին սպառվել է պատվերների ընդունման առցանց հայտերի բացվելուց հաշված րոպեներ անց:
17:21 • 07.02.21Genesis-ը կներկայացնի Mercedes-Benz GLE Coupe-ի և BMW X6-ի մրցակից մոդելը (լուսանկարներ)GV80 Coupe մոդելն արդեն գտնվում է մշակման փուլում և հուլիսին փորձարկումներ պետք է անցնի փողոցային երթևեկության պայմաններում:
14:13 • 06.02.2113 մմ. Մադագասկարում հայտնաբերվել է աշխարհի ամենափոքր սողունը (լուսանկարներ)Էջ և արու սողունները հայտնաբերվել են Մադագասկարի հյուսիսում գտնվող արևադարձային անտառներում։ Scientific Reports ամսագրում գիտնականները մտահոգություն են հայտնել, որ քամելոնների այս տեսակը կարող է անհետացման վտանգի առաջ լինել՝ առաջարկելով նրանց գրանցել «Կարմիր գրքում»։
13:53 • 06.02.2150 տարի անց հայտնաբերվել է «Ապոլոն-14» առաքելության տիեզերագնացի` Լուսնի վրա «կորած» գոլֆի գնդակը (լուսանկարներ, տեսանյութ)Պարբերականը հայտնում է, որ 50 տարի անց «հայտնաբերվել է» տիզերագնացի մյուս գնդակը, որը մի շարք առեղծվածների աղբյուր էր դարձել։ Վերջերս նոր մեթոդներով վերականգնված լուսանկարները ցույց են տվել, որ Շեպարդի գնդակն իրականում այդքան էլ հեռու չի թռչել ու չի անհետացել։
12:36 • 06.02.21Երկնային ութոտնուկի տեսքով ծովային կայանքը կլողա Խաղաղ օվկիանոսում ու կհավաքի պլաստիկ աղբը (լուսանկարներ)Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում գտնվող Zaha Hadid Architects-ի այս ավագ դիզայները և 2020 թվականին «Գրան Պրի» մրցանակի արժանացած Լենկա Պետրակովան նոր նախագիծ է հեղինակել, որի նպատակն է համատարած աղբից մաքրել Խաղաղ օվկիանոսը: Այս մասին գրում է luxurylaunches.com-ը:
11:45 • 06.02.21Չինական Tianwen1 զոնդը Երկիր է ուղարկել Մարս մոլորակի առաջին պատկերը (լուսանկար)Կարմիր մոլորակը միշտ էլ մարտահրավեր է նետել մարդկությանը: 1960 թվականից ի վեր Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, եվրոպական մի շարք երկրների, Ճապոնիայի և Հնդկաստանի կողմից ուղարկած առաքելությունների մեծ մասն ավարտվել է անհաջողությամբ:
11:41 • 06.02.21ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսային համավարակի նահանջի մասինԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի նահանջի մասին, միևնույն ժամանակ շեշտել կանխարգելման միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը:
04:31 • 06.02.21Telegram-ն արգելափակել է ռուսաստանցի իրավապահ մարմինների աշխատակիցների անձնական տվյալները տարածած ալիքներըԴուրովի խոսքով ՝ նման գործողությունները հակասում են մեսենջերի կանոններին, ինչով պայմանավորված որոշում է կայացվել արգելափակել «խնդրահարույց ալիքները»:
17:07 • 05.02.21Ե՞րբ կավարտվի կորոնավիրուսային համավարակը. Bloomberg-ը հստակ ժամկետներ է կանխատեսելԱշխարհի բնակչության 75 տոկոսին ներկայիս արագությամբ պատվաստելու համար կպահանջվի 7 տարի: Այս մասին գրում է Bloomberg-ը և նկատում՝ բնակչության հենց այս քանակին պատվաստելու դեպքում միայն հնարավոր կլինի վերջ դնել կորոնավիրուսային համավարակին ու վերադառնալ բնականոն կյանքին:
16:27 • 05.02.21Բոսնիայում ստեղծվել է առաջին ռոբոտ «երաժիշտը», որն այժմ հանդես է գալիս հայտնի ռոք խմբում (լուսանկարներ, տեսանյութ)Գործակալությունը մանրամասնում է, որ Սարաևոյի համալսարանի էլեկտրատեխնիկական դպրոցի ուսանողները ռոբոտին ստեղծել են Dubioza Kolektiv-ի խնդրանքով։ Ուսանողներից մեկը նշել է, որ «ռոբոտին ստեղծելը բարդ է եղել, քանի որ սկզբում ոչինչ չեն իմացել 3D տպագրության մասին և սարքավորումներ չեն ունեցել»։
15:55 • 05.02.21Բաքվում լողացող արևային էլեկտրակայան կկառուցվիԲոյուկշոր լճում 100 կՎտ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի կառուցման փորձնական ծրագրի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ տեղի է ունեցել առաջին հանդիպումը:
15:49 • 05.02.21Ամբողջ աշխարհից ավելի քան 3300 ակադեմիկոս պահանջել է Թուրքիայի Բողազիչի համալսարանի ռեկտորի հրաժարականըԱմբողջ աշխարհից 3317 ակադեմիկոսներ պահանջել են Բողազիչի համալսարանի ռեկտորի հրաժարականը: Գիտնականների պահանջի համար հիմք է հանդիսացել ռեկտորի վատ վերաբերմունքն՝ իր նշանակման դեմ բողոքող ուսանողների նկատմամբ:
13:40 • 05.02.21BBC-ն անդրադարձել է Posidonia Oceanica բույսին և դրա ուսումնասիրման ու պահպանման հարցում իսպանացի կենսաբան Մանու Սան Ֆելիքսի իրականացրած աշխատանքներին. (տեսանյութ)Վերջին 30 տարվա ընթացքում իսպանացի «ստորջրյա կինոռեժիսոր», ջրացատկի հրահանգիչ և ծովային կենսաբան Մանու Սան Ֆելիքսն իր կյանքը նվիրել է անորոշ «ծովային թոքերը» փրկելուն, հայտնում է BBC լրատվականը:
13:09 • 05.02.21Ռուսաստանում մեկնարկել են առաջին հիբրիդային ավիաշարժիչի փորձարկման աշխատանքներըՌուսաստանի Դաշնությունում մեկնարկել են «Յակ-40» թռչող լաբորատորիայի շրջանակներում գերհաղորդիչ հիբրիդային ինքնաթիռի էլեկտրական շարժիչի փորձարկումները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի մամուլի ծառայությունից:
