Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
16:06 • 26.01.23Mr. Tweet. Իլոն Մասկը Twitter-ում փոխել է անունը«Անունս փոխել եմ Mr. Tweet, այժմ Twitter-ն ինձ թույլ չի տալիս այն հետ փոխել»,- գրել է Մասկը ծիծաղի էմոջիով ուղեկցվող գրառման մեջ։
16:46 • 25.01.23Caviar-ը ներկայացրել է iPhone 14 Pro-ի «գանգստերական» տարբերակները՝ պատրաստված ոսկուց և տիտանից (լուսանկարներ)Ինչպես գրում է gazeta.ru-ն, հարդարումից հետո շարքի նմուշներից մեկը ստացել է iPhone 14 Pro Cruel անվանումը: Տիտանից պատրաստված մոդելի վրա պատկերված է Colt M1911 ատրճանակի պատկերը: Նմուշի գինը սկսում է 429 000 ռուբլուց:
17:07 • 20.01.23Գիտնականները Հնդկաստանում պեղումների ժամանակ հայտնաբերել են դինոզավրի 256 քարացած ձուՁվերը պատկանում էին տիտանոզավրերին՝ ամենամեծ բուսակեր դինոզավրերին, որոնք ապրել են կավճի ժամանակաշրջանում։ Այս կենդանիների մարմնի երկարությունը հասնում էր ավելի քան տասը մետրի:
15:05 • 20.01.23Samsung-ը ցուցադրել է նոր էկրանի նախատիպը, որը կարող է ծալվել տարբեր ուղղություններով՝ 360 աստիճանով (լուսանկարներ)Նշվում է, որ առաջին անգամ նման էկրան ցուցադրել է Samsung Display-ը՝ Samsung-ի դուստր ձեռնարկությունը։ Նախատիպը կոչվում է Flex In & Out և կարող է ծալվել ներս կամ դուրս:
13:13 • 20.01.23Մեկ այլ խոշոր կրիպտոարժութային բորսա հայտարարել է սնանկության մասինGenesis-ը նախատեսում է դատական գործընթացն օգտագործել՝ փորձելու համար վաճառել ակտիվները կամ գումար հավաքել: Եթե դա Genesis-ին չհաջողվի, ապա պարտատերերը կդառնան վերակազմակերպված բիզնեսի սեփականատերը։
16:36 • 19.01.23Իլոն Մասկն աճուրդի է հանել Twitter-ի հանրահայտ տարբերանշանը. այն վաճառվել է 100 000 դոլարով (լուսանկարներ)Ինչպես գրում է Daily Mail-ը, Իլոն Մասկ կազմակերպել է Twitter-ի Սան Ֆրանցիսկոյի կենտրոնակայանում գտնվող իրերի մեգա վաճառք` նպատակ ունենալով միջոցներ հայթայթել, քանի որ ընկերության եկամուտը մեկ տարվա ընթացքում նվազել է 40 տոկոսով:
15:53 • 19.01.23Aston Martin-ը ներկայացրել է պատմության մեջ ամենահզոր մոդելը (լուսանկարներ)Անգլիական Aston Martin մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ DBS 770 Ultimate 759 ձիաուժ հզորությամբ մոդելը: Հատուկ շարքը ներառում է 300 կուպե և 199 կաբրիոլետ, սակայն բոլոր 499 սուպերքարերն արդեն վաճառված են, հաղորդում է բրիտանական Autoexpress հրատարակությունը։
12:28 • 18.01.23Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը թռիչքի ռեկորդ է սահմանել (լուսանկարներ, տեսանյութ)Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, Stratolaunch Roc կամ պարզապես Roc կոչվող ինքնաթիռը փորձնական թռիչքի ժամանակ տեղափոխել է Talon-A հիպերձայնային փոխադրամիջոցը: Նախատեսված է, որը Roc-ը կտեղափոխի հիպերձայնային ինքնաթիռներ և բաց կթողնի դրանք թռիչքի համար:
16:57 • 17.01.23ԱՄՆ նահանգների կեսից ավելիում մասամբ կամ ամբողջովին արգելվել է TikTok-ի օգտագործումը կառավարական սարքերում. CNNԻշխանություններն այս քայլին դիմել են՝ վախենալով, որ հավելվածը հավաքում է օգտատերերի մեծ քանակությամբ տվյալներ և խոցելի դարձնում ԱՄՆ ենթակառուցվածքը, հայտնում է հեռուստաալիքը։ Որոշ նահանգներ նաև արգելել են Չինաստանի հետ կապված այլ հավելվածներ, ներառյալ WeChat-ը և AliPay-ը:
13:13 • 17.01.23Հայտնի է, թե iPhone-ի որ մոդելները iOS 17-ի թարմացում կաստանան. PhoneArena«iPhone-ները սովորաբար ծրագրային թարմացումներ են ստանում հինգ տարվա ընթացքում (բացառությամբ iPhone 6S-ի), ուստի մենք ակնկալում ենք, որ iOS 17-ը հասանելի կլինի 2018 թվականից ի վեր թողարկված սարքերի համար», - նշել են լրագրողները։
16:10 • 12.01.23Թալիբները ներկայացրել են Աֆղանստանի պատմության մեջ առաջին սուպերքարի նախատիպը (տեսանյութ)ENTOP ընկերության աֆղանստանցի մասնագետները ստեղծել են երկրի պատմության մեջ առաջին սուպերքարի նախատիպը՝ Mada 9-ը, հաղորդում է ToloNews հեռուստաալիքը։
13:00 • 12.01.23ՆԱՍԱ-ի James Webb աստղադիտակը հայտնաբերել է իր առաջին մոլորակը, որը շատ նման է ԵրկրինԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի պատմության մեջ ամենաթանկ տիեզերական աստղադիտակը՝ James Webb-ը, հայտնաբերել է իր առաջին մոլորակը. այն ունի քարքարոտ մակերևույթ և նման է մեր մոլորակին, գրում է Daily Mail-ը:
11:44 • 11.01.23Apple-ը 2024-ից իր սարքերում սեփական արտադրության էկրաններ կօգտագործի. BloombergԱյսպիսով, ամերիկյան տեխնոլոգիական հսկան մտադիր է նվազեցնել կախվածությունը LG-ից և Samsung-ից, որոնք ներկայումս ընկերության գործընկերներն են այս ոլորտում։ Բացի այդ, էկրանների ներքին արտադրությունը կօգնի Apple-ին ավելի շատ վերահսկել էկրանների տեսքն ու հատկանիշները:
12:54 • 10.01.23Արեգակի վրա ուժեղ բռնկում է տեղի ունեցելՀունվարի 9-ին Արեգակի վրա X1.9 դասի ուժեղ բռնկում է տեղի ունեցել, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի ռենտգենային արևային աստղագիտության լաբորատորիայի կայքում, գրում է Regnum-ը:
12:24 • 10.01.23Մեծ Բրիտանիայի տարածքից արբանյակ արձակելու պատմական փորձը տապալվել է (տեսանյութ)Մեծ Բրիտանիայի տարածքից տիեզերական արբանյակներ արձակելու առաջին փորձն ավարտվել է անհաջողությամբ, սարքերը չի հաջողվել ուղեծիր դուրս բերել, հայտնել է Virgin Orbit ընկերությունը:
