Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը թռիչքի ռեկորդ է սահմանել (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ 116,7 մետր թևերի բացվածքով, թռիչք է իրականացրել Կալիֆոռնիայի Մոխավե անապատի երկնքում. վեց ժամ գտնվելով երկնքում՝ այն գրանցել է նոր ռեկորդ:
Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, Stratolaunch Roc կամ պարզապես Roc կոչվող ինքնաթիռը փորձնական թռիչքի ժամանակ տեղափոխել է Talon-A հիպերձայնային փոխադրամիջոցը: Նախատեսված է, որը Roc-ը կտեղափոխի հիպերձայնային ինքնաթիռներ և բաց կթողնի դրանք թռիչքի համար:
Այն կշռում է մոտավորապես 226 796 կգ առանց որևէ բեռի, բայց կարող է թռիչք կատարել 1 360 777 միլիոն ֆունտ առավելագույն քաշով:
Ինքնաթիռն օդում հայտնվելուց հետո աշխատում է վեց Boeing 747-ի շարժիչներով: Դրա առավելագույն արագությունը 853 կմ/ժ է:













