Արեգակի վրա ուժեղ բռնկում է տեղի ունեցել

12:54 • 10.01.23

Հունվարի 9-ին Արեգակի վրա X1.9 դասի ուժեղ բռնկում է տեղի ունեցել, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի ռենտգենային արևային աստղագիտության լաբորատորիայի կայքում, գրում է Regnum-ը:

Բռնկումը սկսվել է Երևանի ժամանակով 22:37-ին և ավարտվել 20 րոպե անց։ Ընդ որում, հունվարի ինին Արեգակի վրա գրանցվել էին C կարգի տասնմեկ թույլ բռնկում և M միջին կարգի երեք բռնկում։

2023 թվականի սկզբից Արեգակի վրա արդեն եղել է X դասի երեք բռնկում՝ առավելագույն ուժգնությամբ։ 


Արեգակի վրա ուժեղ բռնկում է տեղի ունեցել