Apple-ը 2024-ից իր սարքերում սեփական արտադրության էկրաններ կօգտագործի. Bloomberg

11:44 • 11.01.23

Ամերիկյան Apple ընկերությունը նախատեսում է սկսել բջջային սարքերի համար սեփական էկրանների արտադրություն և դրանց կիրառումն արդեն 2024 թվականին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Այսպիսով, ամերիկյան տեխնոլոգիական հսկան մտադիր է նվազեցնել կախվածությունը LG-ից և Samsung-ից, որոնք ներկայումս ընկերության գործընկերներն են այս ոլորտում։ Բացի այդ, էկրանների ներքին արտադրությունը կօգնի Apple-ին ավելի շատ վերահսկել էկրանների տեսքն ու հատկանիշները, օրինակ՝ դրանք ավելի պայծառ դարձնելը:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Apple-ը մտադիր է OLED-ից անցում կատարել microLED էկրաններին։ Ապրանքանիշի կողմից արտադրված առաջին էկրանով կհամալրվեն Apple Watch սարքերը, որոնք կթողարկվեն հաջորդ տարվա վերջին։ Այնուհետև բրենդային էկրաններն աստիճանաբար կդառնան ընկերության այլ սարքերի, այդ թվում՝ iPhone սմարթֆոնների մաս։


Apple-ը 2024-ից իր սարքերում սեփական արտադրության էկրաններ կօգտագործի. Bloomberg