Մեծ Բրիտանիայի տարածքից արբանյակ արձակելու պատմական փորձը տապալվել է (տեսանյութ)

12:24 • 10.01.23

Մեծ Բրիտանիայի տարածքից տիեզերական արբանյակներ արձակելու առաջին՝ պատմական փորձն ավարտվել է անհաջողությամբ, սարքերը չի հաջողվել ուղեծիր դուրս բերել, հայտնել է Virgin Orbit ընկերությունը:

Ձևափոխված Boeing 747-ը, որի ձախ թևի տակ ամրացված էր երկաստիճան LauncherOne օդային արձակման հրթիռակիրը, օդ է բարձրացել Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Նյուքեյ օդանավակայանից: Հրթիռակիրը պետք է ինը արբանյակ դուրս բերեր Երկրի ցածր ուղեծիր (մոտ 550 կմ բարձրության վրա), հայտնում է Sky News-ը:

Virgin Orbit-ը Twitter-ում հայտարարել է.«Կարծես թե մենք բախվել ենք մի անոմալիայի, որը մեզ խանգարել է ուղեծիր հասնել: Մենք ուսումնասիրում ենք տեղեկատվությունը»։

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Orbit ընկերությունը հաջողությամբ փորձարկել է LauncherOne մեկնարկային մեքենայի օդային արձակման համակարգը. հրթիռակիրն ուղեծիր էր դուրս բերել CubeSat միկրոարբանյակների խումբը:

Watch the first ever orbital mission from British soil | Daily Mail Online



Մեծ Բրիտանիայի տարածքից արբանյակ արձակելու պատմական փորձը տապալվել է (տեսանյութ)