Մեկ այլ խոշոր կրիպտոարժութային բորսա հայտարարել է սնանկության մասին

13:13 • 20.01.23

FTX-ի տապալումից հետո կրիպտոարժութային մեկ այլ խոշոր բորսա՝ Genesis-ը, սնանկության հայց է ներկայացրել, գրում է Bloomberg-ը։

Այս որոշման պատճառ է դարձել ֆինանսական միջոցների հետկանչման վերաբերյալ մեծ թվով դիմումները։

Genesis-ը նախատեսում է դատական գործընթացն օգտագործել՝ փորձելու համար վաճառել ակտիվները կամ գումար հավաքել: Եթե դա Genesis-ին չհաջողվի, ապա պարտատերերը կդառնան վերակազմակերպված բիզնեսի սեփականատերը։

Ընկերությունը հայտարարել է, որ ունի 150 միլիոն դոլար կանխիկ գումար։ Դա նրան թույլ կտա շարունակել աշխատել՝ մշակելով պարտատերերի պարտքը մարելու ծրագիր։

Հունվարին Genesis-ն աշխատանքից ազատել է անձնակազմի մոտ 30 տոկոսին: 

Genesis-ը համագործակցել է FTX-ի հետ՝ ներառյալ վարկեր տրամադրելով: Դեռ անցյալ տարվա նոյեմբերին Genesis-ին կանխատեսել էին սնանկացում։ Իրացվելիության խնդիրները սկսվել են FTX-ի փլուզումից հետո:




Մեկ այլ խոշոր կրիպտոարժութային բորսա հայտարարել է սնանկության մասին