Իլոն Մասկն աճուրդի է հանել Twitter-ի հանրահայտ տարբերանշանը. այն վաճառվել է 100 000 դոլարով (լուսանկարներ)

16:36 • 19.01.23

Twitter ընկերության հանրահայտ տարբերանշանը՝ կապույտ թռչունը, ընկերության սեփականատեր Իլոն Մասկի կազմակերպած աճուրդում վաճառվել է 100 000 դոլարով:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Իլոն Մասկ կազմակերպել է  Twitter-ի Սան Ֆրանցիսկոյի կենտրոնակայանում գտնվող իրերի մեգա վաճառք` նպատակ ունենալով միջոցներ հայթայթել, քանի որ ընկերության եկամուտը մեկ տարվա ընթացքում նվազել է 40 տոկոսով:

«Twitter-ի կորպորատիվ գրասենյակային ակտիվների» առցանց աճուրդում Իլոն Մասկը աճուրդի է հանել կահույք, դեկորացիաներ, խոհանոցային սարքավորումներ: 27 ժամ տևողությամբ աճուրդի ընթացքում վաճառվել է 631 նմուշ, այդ թվում՝ էսպրեսսոյի մեքենաներ, գրասեղաններ, հեռուստացույցներ: Դրանց շրջանում ամենաթանկը վաճառվել է կապույտ թռչնի արձանը՝ չնայած այն աճուրդի էր հանվել ընդամենը 25 դոլար մեկնարկային գնով:

Աճուրդը կազմակերպվել է այն ժամանակ, երբ պարզվել է, որ Twitter-ի եկամուտը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 40 տոկոսով, և ավելի քան 500 գովազդատու դադարեցրել է համագործակցությունը ընկերության հետ՝ հոկտեմբերին Իլոն Մասկի կողմից 44 միլիարդ դոլարով Twitter-ի  ձեռքբերումից հետո:

Մասկը դեկտեմբերին հայտարարել էր, որ վաճառքի կհանի ընկերության իրերը՝ պնդելով, որ ցանկանում է մաքրել իր գլխավոր գրասենյակը հին իրերից:

Twitter's iconic bird statue has sold for $100,000 at Elon Musk's mega fire sale of items at the San Francisco HQIt comes as it was revealed Twitter revenue was down 40 per cent from a year ago and more than 500 advertisers paused spending on the platform since Elon Musk's $44billion takeover in October (pictured on May 2, 2022)The 27-hour auction also featured a 10-foot neon light in the shape of Twitter's bird logo, which brought in a winning bid of $40,000Among the 631 lots were espresso machines, ergonomically correct desks, televisions, bicycle-powered charging stations, pizza ovens and a decorative planter shaped like an '@' signAn espresso machine that is worth around $18,000 went for $13,500 in the auction ending yesterday

 

 

Իլոն Մասկն աճուրդի է հանել Twitter-ի հանրահայտ տարբերանշանը. այն վաճառվել է 100 000 դոլարով (լուսանկարներ)