Samsung-ը ցուցադրել է նոր էկրանի նախատիպը, որը կարող է ծալվել տարբեր ուղղություններով՝ 360 աստիճանով (լուսանկարներ)

15:05 • 20.01.23

Հարավկորեական Samsung ընկերությունը ցուցադրել է նոր դիսփլեյի նախատիպը, որը կարող է ծալվել տարբեր ուղղություններով՝ 360 աստիճանով։ Այս մասին հայտնում է The Verge-ը։

Նշվում է, որ առաջին անգամ նման էկրան ցուցադրել է Samsung Display-ը՝ Samsung-ի դուստր ձեռնարկությունը։ Նախատիպը  կոչվում է Flex In & Out և կարող է ծալվել ներս կամ դուրս:

Իր գաջեթներում հարավկորեական կորպորացիան մինչ այժմ օգտագործում է էկրաններ, որոնք ծալվում են մեկ ուղղությամբ, օրինակ՝ ինչպես 2022 թվականի օգոստոսին ներկայացված Galaxy Z Fold 4-ի դեպքում:

Ըստ The Verge-ի՝ նոր էկրանը կկիրառվի Samsung Galaxy Z Fold 5 սմարթֆոնում։

Samsung Display prototype folded outwards being held in somebody’s hands.Samsung Display prototype folded inwards and on with a less visible crease.The prototype.The new hinge (on the bottom) and a Samsung Galaxy Z Fold phone on top.





Samsung-ը ցուցադրել է նոր էկրանի նախատիպը, որը կարող է ծալվել տարբեր ուղղություններով՝ 360 աստիճանով (լուսանկարներ)