Mr. Tweet. Իլոն Մասկը Twitter-ում փոխել է անունը
16:06 • 26.01.23
Twitter ընկերության ղեկավար Իլոն Մասկը թվիթերյան միկրոբլոգում փոխել է իր անունը՝ դառնալով Mr. Tweet (պարոն Թվիթ):
«Անունս փոխել եմ Mr. Tweet, այժմ Twitter-ն ինձ թույլ չի տալիս այն հետ փոխել»,- գրել է Մասկը ծիծաղի էմոջիով ուղեկցվող գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Մասկը 44 մլրդ դոլարով գնել է Twitter-ը:
Placeholder










