Google-ը կորպորատիվ փոստ թողարկեց
Google ընկերությունը թողարկել է Google Message Discovery ծառայությունը, որը նախատեսված է էլեկտրոնային նամակների փնտրման, պահպանման և արխիվացման համար: Այն հասու կլինի միայն Google-ի համակարգից օգտվող կորպորատիվ բաժանորդներին, ովքեր հանդիսանում են GoogleApps Premier Edition լրացուցիչ փաթեթի մաս:
Google Message Discovery-ին ավտոմատ կերպով պահպանում է բոլոր մուտքային և ելքային էլեկտրոնային հաղորդագրությունները: Համակարգի մեջ նախատեսված են բազմաթիվ կարգավորումներ, որոնք թույլ են տալիս ղեկավարել արխիվների ծավալն ու նախանշել արխիվացման չափանիշները: Google Message Discovery-ում նախատեսված է նաև մուտքերի սահմանափակում:
Google-ի արտադրանքի մարկետինգի կառավարիչ Բիլ Քին ընդգծել է, որ Google Message Discovery հնարավորություն կընձեռի ձեռնարկություններին ավտոմատացնել էլեկտրոնային նամակների պահպանման գործընթացը և կհեշտացնի փնտրումը արխիվում: Բացի այդ, ընկերությունը կազատվի սեփական համակարգի արխիվային տվյալների պահպանման անհրաժեշտությունից:
Տարեկան բաժանորդագրումը Google Message Discovery-ին կարժենա 25 դոլար մեկ բաժանորդի համար: Ծրագիրը սատարում են այնպիսի փոստային համակարգեր ինչպիսիք են Microsoft Exchange-ը և Lotus Domino-ն:










