ԱՄՆ-ի շուկայում զգանցվում է iPhone-ի պակաս

15:50 • 03.04.08

Tech.co.uk կայքը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում նկատվում է Apple iPhone-ի լայն պահանջարկ։ Ենթադրվում է, որ դա կապված է սմարթֆոնի՝ շուկայում արագ տեմպերով հայտնված նոր մոդելի հետ։ Piper Jaffary ընկերության գլխավոր վերլուծաբանը հաստատում է, որ այցելել է մոտ քսան խանութներ և չի կարողացել iPhone գնել։ Apple Store օնլայն խանութում նրան ասել են, iPhone ձեռք բերելու համար նա պետք է սպասի հինգից յոթ օր։

Վերլուծաբանը 80% հավանականությամբ ենթադրում է, որ iPhone-ի պակասը տեղի է ունեցել հին հեռախոսների պաշարների վերացման պատճառով, որը կապված է iPhone-ի՝ 3G-ի սատարմամբ նոր մոդել շուկա դուրս հանելու հետ։