Առողջության համաշխարհային օրը ԱՀԿ-ն խոսելու է կարևոր խնդիրների մասին
Առողջության համաշխարհային օրը` ապրիլի 7-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակը հանդես է գալու մի շարք նոր հրապարակումներով` տարբեր երկրների ուշադրությունը հրավիրելով կլիմայական փոփոխությունների արդյունքում առողջական ռիսկերի առաջացման սպառիչ ապացույցների, ինչպես նաեւ այդ ռիսկերին անհապաղ անդրադառնալու անհրաժեշտության և մեխանիզմների վրա։
Այդ հրապարակումներից է «Առողջության պաշտպանությունը կլիմայի փոփոխություններից Եվրոպայում» աշխատությունը, որն անդրադառնում է գլոբալ կլիմայական փոփոխությունների ներկայիս և կանխատեսվող անբարենպաստ ազդեցություններին և Եվրոպայի տարածաշրջանի առողջապահական համակարգերի համար դրանց հետևանքով ծառացող խնդիրներին։ Այն նաև գործնական ուղեցույց է տրամադրում անհատներին և երկրներին։
Ապրիլի 7-ին նաև բարձր մակարդակով միջոցառումներ են կազմակերպվելու ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում։










