Այսուհետ Եվրոպայի սահմաններում չվերթների ժամանակ հնարավոր կլինի օգտագործել բջջային հեռախոսներ
Եվրահանձնաժողովը թույլատրել է ինքնաթիռներում բջջային հեռախոսներ օգտագործել, սակայն միայն այն թռիչքների ժամանակ, որոնք իրականցվում են Եվրոպայի սահմաններում։
Նոր օրենքն ուժի մեջ է մտել արդեն այսօր։
Այսպիսով, համաձայն Associated Press գործակալության հաղորդած տեղեկատվության, նոր օրենքը թույլ կտա ավիաընկերություններին ինքնաթիռում բջջային կապի ծառայություններ մատուցել արդեն այս տարի։
ԵՄ-ում քաջ գիտակցում են, որ բջջային կապի օպերատորները կտրուկ կբարձրացնեն օդային տարածքում բջջային կապից օգտվելու համար նախատեսված սակագները և այդ առիթով արդեն զգուշացրել են վերջիններիս գներն անփոփոխ թողնել։
Ավելի վաղ ինքնաթիռում բջջային հեռախոսից օգտվել արգելող օրենքը չեղյալ համարելու մասին հայտարարել էր Air France-ը։ Ֆրանսիական ավիաընկերությունում տեղեկացրել են, որ բջջային հեռախոսից օգտվելու թույլտվության ազդանշանը կմիանա, երբ ինքնաթիռը հայտնվի 3000 մետր բարձրության վրա։










