Ռոբոտները «բարելավում» են իրենց դիրքերը

15:02 • 09.04.08

Reuters գործակալությունը հայտնում է, որ, համաձայն ճապոնական Machine Industry Memorial Foundation (MIMF) հիմնադրամի անցկացրած հետաքննության, Ճապոնիայի բնակչության ծերացման պատճառով 2025թ. մոտ 3,5 միլիոն աշխատանքային տեղեր կզբաղեցնեն ռոբոտները։

Համաձայն կառավարության գնահատականի՝ 2030թ. ծերերի քանակի ավելացումը կհանգեցնի աշխատանքային ուժի 16%-ի կրճատման։

Ճապոնացի յուրաքանչյուր կնոջ միջինը բաժին է ընկնում 1,3 երեխա։ Սա ավելի ցածր է այն ցուցանիշից, որն անհրաժեշտ է բնակչության թիվը կայուն պահելու համար։ Այս միտումների պահպանման դեպքում 2055թ. Ճապոնիայի բնակչության մոտ 40%-ը կկազմեն 65–ն անց մարդիկ։

MIMF-ը նշում է, որ ռոբոտների օգտագործումը ծերերին խնամելու համար թույլ կտա պետական ապահովագրման համակարգին մինչև 2025թ. տնտեսել 2,1 տրիլիոն իեն (21միլիարդ դոլար)։ Բացի այդ, ռոբոտները կօգնեն դայակների աշխատանքային ժամը կրճատել մեկ ժամով։ Ռոբոտները կկարողնան բարձրաձայն գիրք կարդալ, օգնել ծերերին լոգանք ընդունել և խնամել երեխաներին։