“Ֆորմուլա”-1-ի բոլիդների նվազագույն քաշի սանդղակը կարող է բարձրացվել

10:32 • 11.04.08

“Ֆորմուլա-1”-ի տեխնիկական աշխատանքների խումբը կքննարկի մրցմանը մասնակցող բոլիդների սահմանված նվազագույն քաշի ավելացման հարցը: Այժմ սահմանափակումը կամզմում է 605 կիլոգրամ:

Լիմիտի ավելացման անհրաժեշտությանը կողմ են արտահայտվում այն թիմերը, ըստ որոնց` KERS համակարգի ներմուծումը հաջորդ տարի զգալիորեն կավելացնի մեքենաների քաշը: Արդյունքում` ինժեներները շատ ավելի քիչ հնարավորություն կունենան կարգավորելու մեքենաների հավասարակշռությունը` անհրաժեշտ բալաստները տեղադրելու արդյունքում: 
 
 
 
 
 
“KERS-ի ստեղծման հետագա բարդություններից մեկն էլ այն է, որ համակարգչային դետալների ընդհանուր քաշը նույնպես կնվազի: Մենք դեմ ենք մի այնպիսի նորամուծության, որը կստիպի մեզ ամբողջովին վերակառուցել մեր կազմակերպչական գործունեությունը”,- մեկնաբանել է իրավիճակը ‘’Honda’’-ի սեփականատեր Ռոս Բրաունը:
 
“Որոշ թիմեր պահանջում են ավելացնել նվազագույն քաշը: Տեսնենք, թե ինչ կլինի: Պետք է դիտարկել բոլոր փաստարկները, քանի որ մենք ներկա դրությամբ աշխատում ենք այն տրամադրվածությամբ, որ փոփոխություններն աննշան կլինեն”,- ասել է “Red Bull”-ի տեխնիկական տնօրեն Ջեֆ Ուիլիսը: