Գլոբալ տաքացումից ամենաշատը կտուժի հյուսիսային կիսագունդը
Կլիմայի գծով ՄԱԿ-ի կոմիտեին զեկույց ներկայացրած գիտնականների միջազգային խմբի ներկայացուցիչները կարծում են, որ մոտակա 10 տարիների ընթացքում կայանալիք կլիմայական փոփոխությունները մեր երկրագնդի հյուսիսային կիսագնդին կլիման կդարձնեն ավելի փոփոխական. ջրհեղեղները և փոթորիկները կդառնան ավելի ավերիչ և հաճաախակի, մինչդեռ կիսագնդի հարավային շրջանները տառապելու են երաշտներից:
Բացի այդ, զեկույցում նշված է, որ միջերկրյածովյա, հարավաֆրիկյան, ինչպես նաև Բրազիլիայի հյուսիս-արևելյան և ԱՄՆ-ի հարավ-արևմտյան շատ շրջաններ լիովին կզգան մաքուր խմելու ջրի պակաս:
“Մենք նաև, ամենայն հավանականությամբ, կբախվենք գյուղատնտեսական արդյունաբերության ծավալների նվազման հետ: Շատ հարցերում այս խնդիրը կթելադրվի գյուղատնտեսական պահանջների համար հատկացվող ջրի պաշարի նվազումով, ինչպես նաև գյուղատնտեսության վրա շեշտ դնող տարածաշրջաններում շատ տաք եղանակով”, - ասել է կլիմայի գծով ՄԱԿ-ի կոմիտեի նախագահ Ռաջենդրա Պաչաուրին:
Ընդհանուր առմամբ, մասնագետները համամիտ են այն հարցում, որ գլոբալ տաքացման հետ կապված ամենավտանգավոր խնդիրներից մեկը կդառնա հենց խմելու ջրի պակասը:










