ԱՊՀ-ի փորձագետները քննարկելու են շաքարախտի տարածման դեմ պայքարի հարցերը
ԱՊՀ-ի երկրների փորձագիտական խմբերը ապրիլի 15-16-ը Մինսկում անցկացվելիք նիստում քննարկելու են շաքարախտի տարածման դեմ պայքարի հարցերը։ Այդ մասին հաղորդել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
Շաքարախտը տարեցտարի ավելի ու ավելի սպառնալից չափերի է հասնում և կարող է հանգեցնել ծանր սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական հետեւանքների։ Դիաբետի միջազգային ֆեդերացիայի տվյալների համաձայն՝ աշխարհում մոտ 246 մլն մարդ է տառապում շաքարախտից, իսկ 2025 թվականին նրանց թիվը կարող է հասնել 380 միլիոնի։ Այդ հիվանդությունից տառապողների թիվը տարեկան ավելանում Է մոտավորապես 7 միլիոնով։ Շաքարախտով պայմանավորված հիվանդություններից ամեն տարի մոտ 3,8 մլն մարդ է մահանում։
Նիստին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։










