Գիտնականները կլոնավորման նոր մեթոդ են մշակել

15:48 • 14.04.08

Ամերիկացի գիտնականների խումբը պատվերով ստեղծել է կլոնավորման լիովին նոր մեթոդ, որը նախատեսվում է օգտագործել մարդու սաղմը մշակելու համար` երեխաներ ստեղծելու նպատակով:

Նոր մեթոդի օգնությամբ բիոքիմիկոսները մկների մաշկի բջիջներից ստացել են մկներ և հայտնաբերել են, որ տվյալ տեխնոլոգիան շատ ավելի արդյունավետ է, քան Դոլիին ստեղծելու եղանակը: Այս մեթոդի կողմնակի ազդեցություններն ավելի քիչ են, այդ պատճառով այն ավելի լավ է համապատասխանում մարդու համար օգտագործելու նպատակին:

Մկների կլոնավորման համար գիտնականները դրանց մաշկից վերցված բջիջները տեղադրել են արհեստական բեղմնավորման ճանապարհով ստացված և զարգացման սկզբնական փուլում գտնվող սաղմի մեջ:

“Այսօր կլոնավորումը դեռ չի մտել մեր կյանք, բայց այս նոր մեթոդը տեխնոլոգիա է, որի շնորհիվ մենք, փաստորեն, կարող ենք երեխաներ ստեղծել: Եթե այն կիրառեն մարդկանց վրա, դա կլինի շատ նշանակալից, սակայն, մյուս կողմից, կստեղծի մի շարք խնդիրներ”, - ասել է բժիշկ Ռոբերթ Լանցան:

“Այս մեթոդը, ինչպես և վերարտադրողական նպատակներով իրականացվող կլոնավորումը, կասկածներ է առաջացնում: Թեև մարդու արտադրողական կլոնավորման տեխնոլոգիաներ գոյություն չունեն, այս նորամուծության շնորհիվ մենք այժմ ունենք արդյունավետ մեթոդ, որի շնորհիվ ցանկացած մարդ, ծեր, թե երիտասարդ, լիովին առողջ, թե անպտուղ, հետերոսեքսուալ կամ համասեռամոլ, կարող է իր գեները փոխանցել երեխային` օգտվելով մաշկի բջիջներից”, - պարզաբանել է Լանցան:

Նոր մեթոդը, ըստ գիտնականների, ենթադրում է մաշկի բջիջների գենետիկական վերածրագրավորում, որի արդյունքում նրանք վերադառնում են կիսասաղմնային վիճակի: