Chrysler-ն ու Nissan-ը մեքենաներ են արտադրելու միևնույն տեխնոլոգիայով
Ամերիկյան ավտոմեքենա արտադրող Chrysler-ը երկկողմանի համաձայնագիր է կնքել ճապոնական Nissan Motor Co-ի հետ իր ընկերության տեխնոլոգիայիվ մեքենաներ արտադրելու համար:
Համաձայնագրի պայմանների համաձայն` Nissan Motor-ը արտադրելու է Chrysler-ի կողմից մշակված մարդատար ավտոմեքենաներ: Ճապոնիայի տարածքում արտադրվող ավտոմեքենաները վաճառվելու են ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ երկրների շուկաներում: Վաճառքը կսկսի 2010թ.:
Chrysler-ը կարտադրի մեծածավալ բեռնատարներ Nissan Motor-ի տեխնոլոգիայով: Մեքենաների արտադրությունը կծավալվի ԱՄՆ-ի և Մեքսիկայի տարածքներում: Բեռնատարների վաճառքը ծրագրված է սկսել 2011թ. ԱՄՆ-ի տարածքում:










