Գերմանացի դպրոցականը բացահայտել է NASA-ի սխալը

15:00 • 16.04.08

13-ամյա Նիկո Մարկարդը հետաքրքրվել է Ապոֆիս աստերոիդով, որը 2036թ. կանցնի մեր մոլորակի կողքով:

Ուսումնասիրելով NASA-ի փորձագետների հաշվարկները, որտեղ ասվում է, որ Երկրի հետ բախվելու հավանականությունը մեկ 45 հազարերորդական է, երեխան որոշ անճշտություննր է հայտնաբերել: Նրա հաշվարկներով` գիտնականները սխալվել են հարյուր անգամ:

Այլ կերպ ասած` Երկիր մոլորակին 28 տարի անց իրական վտանգ է սպառնալու: Եթե աստերոիդը հայտնվի երկրի ձգողականության դաշտում, նրա բախումը մակերեսի հետ կառաջացնի հսկայական ցունամի, իսկ փոշու ամպերը երկար ժամանակ կծածկեն արևը` առաջացնելով “միջուկային ձմեռ”: Կենդանի մնալ նման պայմաններում մարդու համար հեշտ չի լինի:

NASA-ի մասնագետներն արդեն ընդունել են իրենց սխալը: