ՀՀ ԳԱԱ-ն կաջակի ԼՂՀ-ի գիտատեխնիկական զարգացմանը

17:21 • 16.04.08

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում այսօր որոշում է ընդունվել աջակցելու ԼՂՀ-ի գիտատեխնիկական զարգացմանը։

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարևորել է բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն այն ոլորտներում, որոնք ԼՂՀ-ի գիտատեխնիկական զարգացման համար առաջնային նշանակություն ունեն։

Որոշվել է նաև, որ մի շարք ուղղությունների վերաբերալ, մասնավորապես՝ Արցախի աշխարհաքաղաքական, հայագիտական, իրավագիտական, նյութական և հոգեւոր մշակույթի, ինտենսիվ գյուղատնտեսության, գյուղատնտեսական քիմիայի և կենսատեխնոլոգիաների, արդյունաբերական նպատակներով բնական պաշարների ուսումնասիրման ու օգտագործման, ջրային ռեսուրսների բանական օգտագործման, բնական հումքի հիմնարար ու կիրառական հետազոտությունների ծավալման, էկոլոգիական, բժշկակենսաբանական ու համաճարակային կանխարգելումների ուսումնասիրությունների, անհրաժեշտ է մշակել և իրականացնել նպատակային համատեղ ծրագրեր։