Հայաստանում կարգելվի դեղերի տրամադրումն առանց դեղատոմսի
Հայաստանում պահպանվում է դեղորայքի շրջանառության ոլորտում տեսչության խնդիրը, նշում են Առողջապահության նախարարության դեղերի փորձաքննության և բժշկական տեխնոլոգիաների գիտական կենտրոնում։
Ինչպես հաղորդել է փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը, երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողով ներկայացնելու համար պատրաստվում է «Դեղերի մասին» նոր օրենք, որը կարգավորում է դեղորայքի ստեղծման, արտադրության և ոչնչացման ողջ ցիկլը։ Օրենքի ընդունումից հետո փորձագիտական կենտրոնի վրա վերստին կդրվի դեղերի շրջանառության ոլորտի տեսչության պարտականություն։
Ճիշտ 16 տարի առաջ այն ժամանակվա առողջապահության նախարար Արա Բաբլոյանի հրամանով ստեղծվեց Դեղորայքի գործակալություն, ներկայումս` փորձագիտական կենտրոն։ Այդ տարիների ընթացքում, զրուցակցի ասելով, հաջողվել է քիչ թե շատ կարգավորել ղեդորայքի շրջանառության ոլորտը։ Մասնավորապես, կանոնակարգվել է դեղերի ներմուծման և արտադրության կարգը։
Սակայն 1998 թվականին ընդունված «Դեղորայքի մասին» օրենքն այսօրվա դրությամբ հնացել է, իսկ դրա կետերը չեն համապատասխանում եվրոպական պահանջներին ու ստանդարտներին։ Նոր օրենքը, որի նախագիծն այժմ լրամշակվում է Առողջապահության նախարարության մասնագետների կողմից, նախատեսում է եվրոպական պահանջների ներդաշնակեցում դեղորայքի ոլորտի ստանդարտների հետ։ Փաստաթղթի համաձայն, Հայաստանում առաջին անգամ օրինական հիմունքով կանցկացվեն պատրաստուկների մինչ- և անմիջականորեն կլինիկական հետազոտություններ։
Քրեական պատիժ է նախատեսվում կեղծ դեղերի շրջանառության համար, հաշվի է առնվում դեղերի մեծածախ առևտրի կարգը, որը հին օրենքով նախատեսված չէ։
2002 թվականից ի վեր չկա բժշկական պատրաստուկների շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին։ Ավելի վաղ այդ ոլորտը վերահսկում էր հենց փորձագիտական կենտրոնը, որը, ի դեպ, մենաշնորհային գերչատեսչություն է այդ առումով։ Ի դեպ, փորձագիտական կենտրոնում նշում են, որ «Դեղորայքի մասին» նոր օրենքի ընդունումից հետո դեղատներում առանց բժշկի դեղատոմսի չեն տրամադրվի դեղամիջոցներ, որոնք նախատեսված են միայն խիստ նշանակման պայմանով։










