Հարավային Կորեայում մտահոգված են...
Հարավային Կորեայի իշխանությունները հինգշաբթի հայտնել են, որ երկրում ոչնչացվել է 3 մլն թռչուն և հաստատել, որ արձանագրվել է թռչնագրիպի ևս 3 դեպք:
Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում Հարավային Կորեայում հայտնաբերվել է H5N1 վարակից մահացությունների 15 դեպք` ահազանգելով, որ համաճարակը աննախադեպ տեմպերով է տարածվում սկսած 2003թ.:
Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարի խոսքերով` թռչնագրիպի յոթ նոր դեպքեր են գրանցվել հյուսիսային և հարավային Ջեոլա գավառների թռչնաբուծական ֆերմաներում` Սեուլից ընդամենը 320 կմ հեռավորության վրա:










