Լեհական քաղաքը նվաճեց Եվրոպայի մրցանակը
Կատովիցե լեհական քաղաքն արժանացել է Եվրոպայի մրցանակի: Նման որոշում է ընդունվել ԵԽԽՎ Բնապաշտպանության, գյուղատնտեսության, տեղական և տարածաշրջանային հարցերով զբաղվող կոմիտեի` Ստրասբուրգում այսօր կայացած նիստում:
Վերին Սիլեզիայում տեղակայված այս քաղաքը միջազգային կապեր է հաստատել և ակտիվորեն համագործակցել է Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի և Չինաստանի մի շարք քաղաքների հետ, որոնց թվում են Ստրասբուրգը և Սենտ-Էտյենը (Ֆրանսիա), Քյոլնը (Գերմանիա), Գրոնինգենը (Հոլանդիա), Օդենսեն (Դանիա), Օստրավան և Օպավան (Չեխիա), Միշկոլցը (Հունգարիա), Կոշիցեն (Սլովակիա): Քաղաքում առկա տնտեսական, գիտական և հասարակական ու մշակութային հաստատությունների շնորհիվ Կատովիցեն արտասահմանյան քաղաքների հետ համատեղ մի շարք եվրոպական նախագծեր է իրականացրել:










