Հայաստանում ՏՏ ոլորտում ներկայումս ակտիվ աշխատում է 165 ձեռնարկություն

11:30 • 18.04.08

Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներկայումս ակտիվ աշխատում է շուրջ 165 ձեռնարկություն, ոլորտում զբաղվածների ընդհանուր թիվը շուրջ 5 հազար է։
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ այսօր Հայաստանում ծրագրավորողների տարեկան միջին աշխատավարձը 3 600-7 200 դոլար է, ոլորտում արտադրության տարեկան ծավալը գնահատվում է շուրջ 80 մլն ԱՄՆ դոլար, որի մոտ 85%-ն արտահանվում է։ ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի բաժինը կազմում է 2%, ոլորտի արտադրության ծավալը տարեկան աճում է շուրջ 30%-ով։ ՏՏ ոլորտում օտարերկրյա ներդրումների ծավալը գնահատվում է առնվազն 10 մլն ԱՄՆ դոլար։