iPhone-ը սովորել է հասկանալ ձեռագիր տեքստեր

13:13 • 18.04.08

iPhone-ի համար ստեղծվել է ձեռագիր տեքստեր հասկանալու համակարգ: Համակարգի հեղինակն է չինացի ծրագրավորող:

Ձեռագիր տեքստեր հասկանալու համար նախատեսված կցորդը կոչվում է HWPen: Ներկա դրությամբ այն ի վիճակի է իրականացնել թվեր, լատինական տառեր և չինական հիերոգլիֆներ տարբերակելու գործառույթներ:

Ծրագիրը կարողանում է ճիշտ ճանաչել մուտքագրված տասը նիշերից ինը: Մեկ նիշ գրանցելու համար ծախսվում է երկու վայրկյանից քիչ ժամանակ:

Պաշտոնապես iPhone-ը Չինաստանում չի վաճառվում: Սակայն այս երկիրը Եվրոպայից և ԱՄՆ-ից ներմուծված արգելափակումից հանված iPhone-ների օգտագործման քանակով առաջատարն է: