Նոր հեռախոսակապ՝ պայմանավորվածությունների դեմ պայքարելու համար
Մեծ թեինսի մի շարք կազմակերպություններ լրջորեն մտահոգված են մաշտաբային սկանդալների քանակությամբ, որոնք կապված են մրցավեճերի արդյունքների կեղծման հետ: Դրանց դեմ պայքարը կսկսվի Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գառոսի» ժամանակ: Մրցաշարի ընթացքում կստեղծվի նոր հեռախոսակապ, որի օգնությամբ մարզիչներն ու մարզիկները հնարավորություն կունենան բողոքել՝ նրանց ներկայացված արդյունքների խեղաթյուրման առաջարկների համար:
Եղել են դեպքեր, որ բուքմեյքերները դիմել են մարզիկներին մեկ կամ երկու գեյմ «տալու» առաջարկով, երբ հանդիպման արդյունքն արդեն պարզ է եղել։
Մարզահրապարակներում գտնվող հեռախոսները կդառնան հատուկ հսկման օբյեկտներ, իսկ նոութբուքերը ընդհանրապես կարգելեն: Հատուկ սարքը հնարավորություն կունենա ֆիքսել հանդիպման ընթացիկ հաշվի ու բուքմեյքերական ընկերությունների սահմանած ցուցանիշերի հարաբերակցությունը: Կասկածելի արդյունքները կդառնան հատուկ դիտորդների վերլուծության առարկա: Ինքը հանդիպումը կձայնագրվի ու, ցանկության դեպքում, տեսաերիզը հնարավոր կլինի դիտել:










