Թայվանական չիփը «պայթեցրեց» սենսորային էկրանների շուկան
Swenc Technology ընկերության գործադիր տնօրեն Քևին Չուանգը DisplaySearch կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ սենսորային էկրաններով սարքավորումները զանգվածային են դարձել թայվանական MediaTek ընկերության չիփի շնորհիվ։
Չուանգը կարծում է, որ շուկայում սենսորային սարքավորումների զարգացման համար առաջին քայլն արել է Apple ընկերությունը՝ թողարկելով մեծ տարածում գտած iPhone հեռախոսները։ Սակայն սենսորային էկրաններով հեռախոսները իսկապես լայն տարածումն են գտել միայն այն բանից հետո, երբ թայվանական MediaTek ընկերությունը թողարկել է դրանց արտադրությունը զգալիորեն հեշտացնող միկրոսխեմա։
Ներկա պահին MediaTek-ի միկրոսխեմաներն իրենց սարքերի մեջ են օգտագործում Չինաստանում սենսորային հեռախոսների տասնյակ արտադրողներ։
Swenc Technology-ի գնահատականով՝ 2007թ. սենսորային էկրաններով սարքավորումների վաճառքից ստացված գումարը կազմել է 2,78 միլիարդ դոլար։ Ընկերությունը ենթադրում է, որ 2008թ. այս գումարը կհասնի մինչև 3,1 միլիարդ դոլարի։










