Եվրոպայի բնակիչների 40 տոկոսը չի օգտվում ինտերնետից

12:11 • 19.04.08

Համաձայն վերջին հետազոտություններից ստացված արդյունքների՝ Եվրոպայի բնակիչների մոտ 40%-ը ոչ մի անգամ չեն դիմել ինտերնետ ցանցի օգնությանը: Դա այն դեպքում, երբ Եվրոպայում 250 միլիոն մարդ մշատապես օգտվում են ինտերնետ ցանցից։ Այս մասին հաղորդվում է Եվրոկոմիտեի հրապարակված զեկույցում։

Ինտերնետի զարգացվածության առումով այլ եվրոպական երկրներից հետ են մնում Ռումինիան, Բուլղարիան և Հունաստանը, որտեղ բնակիչների 60%-ը չեն օգտվում համաշխարհային «սարդոստայնի» տրամադրած հնարավորություններից։

Հարկ է նշել, որ նրանց թվում մեծամսնություն են կազմում տարեց մարդիկ, ովքեր ներկա պահին թոշակառուներ են։ Միևնույն ժամանակ Եվրոպայում կան երկրներ, որտեղ ապրում են առավել զարգացած ինտերնետից օգտվող մարդիկ։ Այդ երկրների մեջ են մտնում, օրինակ, Նիդեռլանդները, Դանիան, Ֆինլանդիան։