«Ֆոլցվագենն» ու «Պորշեն» հետաքրքրված չեն «Ֆորմուլա-1»-ով

14:27 • 19.04.08

Գերմանական "Ֆոլցվագեն" ու "Պորշե" ավտոմեքենաներ արտադրող կոնցեռնները հայտարարել են, որ հետաքրքրված չեն "Ֆորմուլա-1"-ի մրցաշարին մասնակցելուն:

"Տարեկան 300 միլիոն եվրո` սա ուղղակի քամուն հանձնած փողեր են",- մեջբերում է "Ֆոլցվագենի" դիտորդական խորհրդի նախագահ Ֆերդինանդ Պիխի խոսքերը Stern-ը:

"Մաքս Մոսլիի հետ կապված սկանդալային պատմությունից հետո այնքան էլ հաճելի չէ հանդիսանալ "Ֆորմուլա-1"-ի մասնիկը",- ավելացրել է Վոլֆգանգ Պորշեն: