Տիեզերքում հայտնաբերվել է գերհսկայական սև խորշ
Տիեզերքում հայտնաբերվել է գերհսկայական սև խորշ, որն իր զանգվածով 18 մլրդ անգամ գերազանցում է Արևին:
Հայտնագործությունն արած Ճապոնիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի տիեզերագնացները կարծում են, որ այն, հնարավոր է, տիեզերքի ամենամեծ սև խորշն է: Իր զանգվածով այն 6 անգամ գերազանցում է մինչև այսօր հայտնաբերված և ամենախոշորը համարվող բոլոր սև խորշերը:
Հայտնաբերված օբյեկտը գտնվում է Երկրից մոտ 3,5 մլրդ լուսային տարվա հեռավորության վրա: Ինչպես հայտնում են, օբյեկտի կողքին գտնվում է ևս մեկ սև խորշ, որի մասշտաբները կազմում են 100 մլն արևային զանգված:










