Nokia երաժշտական հեռախոսները սովորել են հասկանալ ձայնը

16:05 • 22.04.08

Nokia-ն թողարկել է երկու նոր հեռախոս XpressMusic շարքից:

5320 և 5220 մոդելներն առանձնանում են ընդլայնված երաժշտական գործառույթներով:

Nokia 5320 XpressMusic-ի հիմնական առանձնահատկությունն այն, որ խաղարկիչը հնարավոր է ղեկավարել ձայնի միջոցով: Բավական է արտաբերել կատարողի անունը կամ կատարման անվանումը, և հեռախոսն ինքը կգտնի անհրաժեշտ երգը:

Nokia 5220-ն իրենից ներկայացնում է 5320-ի պարզեցված տարբերակը:

Nokia 5320 XpressMusic և Nokia 5220 XpressMusic մոդելները կարժենան համապատասխանաբար 160 և 220 եվրո: Հեռախոսները վաճառքի կհանվեն 2008թ. երրորդ եռամսյակում: