Հայաստանի գիտությունների ակադեմիան կրկին դիմում է կառավարության աջակցությանը
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը որոշել է մշակել բնական գիտությունների զարգացման նոր հայեցակարգ։ Այսօր ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում այդ մասին հայտարարել է ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ ակադեմիան մտադիր է ԳԱԱ նախագահության միջոցով դիմել երկրի կառավարությանը` ինստիտուտների ջեռուցման համակարգը վերականգնելու և որոշ սարքավորումներ ձեռք բերելու համար պետական աջակցություն ցուցաբերելու, միջոցներ որոնել` 2-3 արժանավոր երիտասարդների ուսանելու համար արտասահմանյան հայտնի գիտական կենտրոններ գործուղելու, մեզ մոտ կենսաբանաբժշկության ոլորտում նանոտեխնոլոգիաների ուսումնասիրման և ներդրման համար, շարունակել աշխատանքները գիտական հաստատությունների և ստորաբաժանումների հետագա ինտեգրման համար, տարեկան 2 անգամ անցկացնել գիտական նստաշրջաններ` լսումներ` նվիրված գիտական կազմակերպությունների կողմից ստացված ամենանշանակալի ձեռքբերումներին, դրանք ներկայացնել կառավարող վերադաս մարմիններին, մշակել և բաժանմունքի քննարկմանը ներկայացնել նոր կենտրոնների հիմնական գիտական ուղղությունները։










