Airbus-ը բարձրացնում է ինքնաթիռների գները

12:09 • 23.04.08

Եվրոպական ավիաշինարարական Airbus ընկերությունը հայտարարել է, որ բարձրացնում է ինքնաթիռների գները` կախված դոլարի փոխարժեքի անկման և հումքային ծախսերի մեծացման հետ:

Այս մասին ասված է ընկերության այսօրվա մամուլի հաղորդագրությունում:
Փոքր ուղևորատար ինքնաթիռների գինը կբարձրանա 2 մլն դոլարով, իսկ մեծ ուղևորատար ինքնաթիռներինը և А-380-ինը` մինչև 4 մլն դոլարով:

Նոր գները ուժի մեջ կմտնեն 2008թ. մայիսի 1-ից: