Ամերիկացիները թողարկել են ոսկե Macbook Air
Ամերիկյան Computer-choppers ընկերությունը ներկայացրել է ոսկե Macbook Air նոութբուքը:
Ի տարբերություն դասական Macbook Air-ի, 24kt Gold & Sapphires Macbook Air-ն արտաքինից պատված է 999 հարգի ոսկով։
Բացի արտաքինից, ոսկյա են նաև նոութ-բուքի ստեղնաշարն ու թաչփեդը։ Լեփթոփի վերևի մասի վրա գտնվող Apple-ի տարբերանշանը պատրաստված է շափյուղից։ Համակարգչի արժեքը դեռևս հայտնի չէ:










