Apple-ը շարունակում է աճ ցուցաբերել

12:21 • 24.04.08

Ամերիկյան Apple ընկերության մաքուր շահույթը 2007-2008 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում աճել է 36%-ով և կազմել 1,05 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 770 միլիոնի դիմաց:

Apple-ի հասույթը հաշվետու հաժամակահատվածում ավելացել է 43%-ով` հասնելով 7,51 մլրդ դոլարի:

Ընկերության հաղորդագրության համաձայն` Apple-ը նշված եռամսյակում վաճառել է 2 մլն 289 հազար Macintosh համակարգիչներ, ինչպես նաև 10,6 մլն iPod խաղարկիչ և 1,7 մլն iPhone հեռախոս:

Apple-ի ֆինանսական ցուցանիշները զգալի գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները: