ՄԱԶ-ը կարտադրի մարդատար ավտոմեքենաներ

10:50 • 24.04.08

Մինսկի ավտոմոբիլային գործարանը (ՄԱԶ) քննարկում է մարդատար ավտոմեքենաների հավաքում սկսելու հնարավորությունները։ Ներկայումս բանակցություններ են վարվում արտասահմանյան ընկերություններ «ԱվտոՎԱԶ» ընկերության, Գերմանիայի և Չինաստանի ընկերությանների հետ։ ՄԱԶ-ը կընտրի այն գործընկերոջը, որը կտրամադրի առավել գրավիչ ներդրումային ծրագիր։ Առաջին բանակցությունները կսկսվեն մայիսին, երբ Բելառուս այցելի «ԱվտոՎԱԶի» նախագահ Բորիս Ալյոշկինը։

Բեռնատար ավտոմեքենաների արտադրությամբ մասնագիտացած բելոռուսական ընկերության ղեկավարը նշել է, որ առաջին փուլում նախատեսվում է տարեկան հավաքել 20- 50 հազ. մարդատար ավտոմոբիլ, որոնց հիմնական մասը կառաքվի ռուսական շուկա։