Սերժ Սարգսյանն առաջարկել է սկսել գիտական ոլորտի օպտիմալացման գործընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է մշակել գիտական ոլորտի օպտիմալացման նախագիծ։ Պետության ղեկավարն այդ մասին հայտարարել է այսօր ՀՀ ԳԱԱ տարեկան հաշվետու նիստում։
Նախագահը նշել է, որ ԳՀԻ շենքերի մեծ մասը չի ծառայում ըստ նշանակության։
«Մտնելով այդ ինստիտուտներ` նկատում ես, որ, ունենալով այդպիսի հսկայական շենքեր, գիտնականների տնօրինության տակ կա ընդամենը մեկ կամ երկու լաբորատորիա։ Այնտեղ աշխատողները քիչ են, իսկ այդ ԳՀԻ-ների տեխնիկական զինվածությունն անմիխաթար վիճակում է», - նշել է նախագահը, պատասխանելով գիտնականներից մեկի` նոր ինստիտուտներ բացելու առաջարկությանը։
Ս.Սարգսյանը նշել է, որ դա հնարավոր է միայն ներկայիս գիտական ոլորտի օպտիմալացման և այնպիսի մեխանիզմների մշակման դեպքում, որոնք թույլ տան բացահայտել գիտության այն ոլորտները, որոնք Հայաստանում չկան, սակայն դրանք ունեն զարգացման հեռանկար և հետագայում կարող են օգուտ բերել երկրի տնտեսությանը։










