Հարավային Կորեայում կլոնավորել են հետախույզ–շների
Հարավային Կորեայում իրականացնում են հետախույզ-շների կլոնավորման ծրագիրը։ Այս մասին հայտնում է AP-ն։ Նշենք, որ սա հետախույզ-շների կլոնավորման առաջին դեպքն է։
Առաջին կլոնավորված շնիկները ծնվել են 5–7 ամիս առաջ։ Շնիկներն աչքի են ընկնում բացառիկ առողջությամբ և շատ ակտիվ են։ Բոլոր շնիկներին պայմանականորեն անվանում են Տոպպի։
Փետրվարին յոթ շները բարեհաջող անցել են հետախուզման աշխատանքին պիտանելիության թեստավորումը, մինչդեռ բնական ձևով ծնված շների միայն 10–15%–ն է անցնում այդ նույն թեստավորումը։ Եթե շները բարեհաջող կերպով անցնեն նաև ֆիզիկական ուժի թեստավորումը, ապա հաջորդ տարվա հուլիսին դրանք կկարողնան «անցնել» Հարավային Կորեայի օդանավակայաններում և նավահանգիստներում իրենց աշխատանքին։
Կլոնավորումն իրականացվել է Սեուլի ազգային համալսարանի մի խումբ գիտնականների կողմից ։ 2005թ. նրանք կլոնավորել էին աֆրիկյան ցեղատեսակի Սնուպի անունով շանը։










