LG-ն կթողարկի երկրորդ սերնդի Prada հեռախոսներ
LG ընկերությունը 2008թ. չորրորդ եռամսյակում կթողարկի երկրորդ սերնդի Prada հեռախոսներ:
LG Prada II-ը թողարկվելու է սլայդերի ձևով, շարժվող qwerty-ստեղնաշարով։ Հեռախոսն ուենալու է հինգպիկսելանոց տեսաղցիկ, Wi-Fi և Bluetooth:
Հայտնի է նաև, որ սենսորային էկրանի տրամագիծը` 400x240 պիկսել կետայնությամբ, կազմելու է երեք դույմ։ Հեռախոսը աշխատելու է GSM և HSDPA ցանցերում։
Համաձայն IDC ընկերության կողմից անցկացված հետազոտության արդյունքների՝ 2008թ. առաջին եռամսյակում LG-ին բջջային հեռախոսների վաճառքի ծավալով դարձել է աշխարհում չորրորդ ընկերությունը։ Շուկայում ընկերության մասնաբաժինը կազմել է 9,4%։










