Երեք ամսվա ընթացքում աշխարհում վաճառվել է 290 մլն բջջային հեռախոս
2008թ. առաջին երեք ամիսների ընթացքում աշխարհում վաճառվել է 291,5 մլն բջջային հեռախոս, հայտնում է InformationWeek-ը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` շուկայի աճը կազմել է 14,3 տոկոս: Սակայն 2007թ.վերջին եռամսյակի հետ համեմատ` վաճառքները զգալի նվազել են:
2007թ. վերջին երեք ամիսների ընթացքում վաճառվել է 330,8 մլն բջջայի հեռախոս:
Առաջին եռամսյակի արդյունքներով` առաջատար է համարվում Nokia-ն, որը զբաղեցնում է շուկայի 39 տոկոսը: Երկրորդ համարի տակ է Samsung-ը` 15,9 տոկոս մասնաբաժնով:
Վաճառքի ծավալներով երրորդ տեղը բաժին է հասել Motorola-ին, որը զբաղեցնում է շուկայի 9,4 տոկոսը. չորրորդը LG-ն է` 8,4 տոկոսով:
Վաճառքի ծավալով հինգերորդ տեղում է SonyEricsson-ը, որի բաժինը բջջային հեռախոսների համաշխարհային շուկայում կազմում է 7,6 տոկոս:










